Էմանուել Մակրոնի մրցակից Մարին Լը Պենը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջ «Հանրահավաք ազգային» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարությունից։

Այս մասին նա ասել է իր արտաքին քաղաքական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե ես ընտրվեմ նախագահ, ես կլքեմ ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարությունը, բայց ես չեմ հրաժարվի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամների փոխադարձ պաշտպանության մասին հոդված 5-ից»,- Լե Պենի խոսքը մեջբերում է ֆրանսիական լրատվամիջոցնրը։

Լը Պենի խոսքով՝ ինքը ֆրանսիական զորքերը չի փոխանցի ոչ դաշինքի միասնական հրամանատարությանը, ոչ էլ ապագա եվրոպական հրամանատարությանը։

Նշենք , որ Ֆրանսիայի նախագահական երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնը հավաքելով ձայների 28,5 տոկոս, և աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 24,2 տոկոս ձայներով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.