«Առաջին հերթին մենք ամբողջությամբ կազատագրենք Լուգանսկը և Դոնեցկը, նման խնդիր է դրել Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը, հետո կվերցնենք Կիևը և մնացած բոլոր քաղաքները։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամի իր ալիքում տարածված տեսանյութում։
«Իմ պարտականությունն է պաշտպանել Ռուսաստանի ինքնիշխան պետությունը և կատարել գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած բարդության հրահանգ: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի քայլ հետ չի արվի:
Եթե Կիևը չկատարի Պուտինի բոլոր պարտավորությունները ռшզմшկшն գործողություննրը չի դադարի։ Հանգիստ եղեք մեր նախագահը միշտ իր սկսածը հասցնում է իր տրամաբանական ավարտին»,- ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «խաղաղություն, կայունություն և բարգավաճում է ցանկանում»։