Ֆրանսիայի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը քվեաթերթիկների 97%-ի հաշվարկից հետո առաջին տեղն է զբաղեցնում նախագահական ընտրությունների առաջին փուլում, վկայում են երկրի ՆԳՆ տվյալները։

Մակրոնը հավաքում է 27,6%, որին հաջորդում է Ազգային միավորում կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը (23,41%)։

Երրորդ տեղում «Չնվաճված Ֆրանսիայի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն է (21,95%)։ Չորրորդ տեղը զբաղեցնում է աջակողմյան Ռեկոնկիստա կուսակցության առաջնորդ Էրիկ Զեմմուրը, որը հավաքել է 7,05%։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.