Ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են. Ռուսաստանը խիստ դժգոհություն է հայտնել

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ռուսաստանի Դաշնությունը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային Ուկրաինային թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի անօդաչու թռչող սարքերի վաճառքի վերաբերյալ:

Այդ մասին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյա,ով ցանկացել է անանուն մնալ: «Ռուսները մտահոգված են և ժամանակ առ ժամանակ պահանջներ են ներկայացնում Թուրքիայի կողմից Ուկրաինային վաճառվող թուրքական արտադրության ԱԹՍ-ների հարցում: Բայց մենք արդեն պատասխանել ենք, որ այդ ամենը իրականացնում են մասնավոր ընկերություններ և, որ ԱԹՍ-ների վաճառքն Ուկրաինային տեղի էր ունենում նաև մինչ պատերшզմը:»

Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը նշել էր, որ Թուրքիան Ուկրաինային որպես օգնություն «Բայրաքթար» ԱԹՍ-ներ չի փոխանցել։ Ըստ նրա՝ դրանք մասնավոր ընկերությունից արված գնում է եղել։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.