Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձան, ռուսական դպրոցների ավելացում․ Լավրով

Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ասուլիսում: Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:

Օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը, ասել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.