Կրեմլի խոսնակը խոստովանեց Ուկրաինայում ռուսական բանակի զգալի կորուստները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայում ռուսական բանակի կրած կորուստները։ «Մենք զգալի կորուստներ ունենք, և սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանը այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, չի ճանաչում որպես պատերազմ՝ այն անվանելով «հատուկ գործողություն»։ Մինչ այժմ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները չափազանց դժկամությամբ էին խոսում սեփական ուժերի կորուստների մասին։

ՌԴ ՊՆ-ն փետրվարի 24-ից ի վեր երկու անգամ է տվյալներ հրապարակել, ըստ վերջին տվյալի՝ մոտ 1400 սպանված։ Ուկրաինայի ՊՆ-ն ռուսական բանակի անձնակազմի կորուստները գնահատում է մոտ 19 հազար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.