Կրեմլի արձագանքը ՀՀ եւ Բաքվի միջեւ «խաղաղ պայմանագրին»

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հասկանալի է, որ դա շարունակական գործընթաց է, սակայն նման փաստաթուղթ կնքելու ուղղությամբ շարժվելը  ինքն իրենով դրական փաստ է և ողջունելի է»,- ասել է Պեսկովը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.