ԱՄՆ Սենատն ընդունել է Ուկրաինայի համար լենդ լիզի օրինագիծը

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի համար «լենդ լիզ» ծրագրի մասին օրինագծին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա «լենդ լիզ» ծրագրի առաջին օգտագործումն է:

Օրինագիծը կոչվում է 2022 թվականի Ուկրաինայի դեմոկրատիայի պաշտպանության լենդ լիզի ակտ («Lend-Lease Act in Defense of Ukrainian Democracy»): Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այն նախատեսում է Ուկրաինային սպառազինության անհապաղ առաքման հնարավորություն։

Փետրվարի 24-ից Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմել է 1,7 միլիարդ դոլար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.