«Առանձնահատուկ ցանկանում եմ այս օրը Արցախյան բոլոր գոյամարտերում, պատերազմում...». Արսեն Սարգսյանի` շնորհավորական ուղերձը 

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանի  շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ.

Այսօր ապրիլի 7-ն է. Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք ընդունեք ջերմագին շնորհավորանքներս: Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջև, ու Արցախյան բոլոր գոյամարտերում, պատերազմում և թշնամու կրակոցներից անմահացած եղբայրների՝ քույրերի և մայրերի և իրենց կանանց առջև: Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում: Թող ձեր յուրաքանչյուր օրը տոն լինի՝ շաղախված խինդով, լույսով և բարությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մայրերին և կանանց, այն համարձակ հայ կանանց, որոնք շարունակում են կյանք տալ՝ չնայած բոլոր ցավերին ու վերքերին:

Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ունենալու պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Մեր համար, հայ տղամարդու համար, մայրը, կինը, քույրը` սրբություն են, որ արմատավորված դարերից եկող մեր վերաբերմունքով ու մեծարմամբ, պահպանվում են նաև այսօր:

Կնոջ ամենաբարձր կոչումը՝ մայրությունը, մեր ժողովրդի համար միշտ եղել է սրբազան: Մայրության և գեղեցկության տոնի առիթով մաղթում եմ սեր, երջանկություն, անսահման առողջություն, անսպառ ժպիտ, բոլոր երազանքների և նպատակների իրականացում:

Թող ձեր յուրաքանչյուր օրը տոն լինի՝ շաղախված խինդով, լույսով և բարությամբ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք, առողջություն ու ընտանեկան երջանկություն:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.