Բրյուսելում սկսվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում սկսվել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը:

Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:

Հիշեցնենք, Փաշինյան, Միշելն ու Ալիևը Բրյուսելում ևս մեկ հանդիպում էին ունեցել նախորդ տարեվերջին, դեկտեմբերի 14-ին, ինչին հաջորդել էր նաև Փաշինյանի ու Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.