«Հայրենիքի Պահպանման և Անվտանգության հարցը հրապարակում չեն քննարկում ցույց անելով...»․ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել.

 

«ասեղ գցելու » տեղ չկա

Հ.Գ. Ասեք տեսնեմ Արցախը ազատագրելուց հետո ի՞նչ եք արել սերժա-ռոբա-դաշնակցականներ, ռսական 5-էդ շարասյան կլանականներ՝ Արցախի անվտանգության համար,մերժված, «միակ տղամարդ» իրեն համարողն ինչո՞ւ չեք ճանաչել Արցախը, պուՏլեռի սիրելի դամբարանում պահած լենինի արհեստածին «ադրբեջանը» զինվեց տարիներ շարունակ, իսկ դուք ի՞նչ արեցիք Հայրենիքի անվտանգությունը ապահվելու և Արցախի համար հը՞ն…

Հիմա հավաքվել ի՞նչ թոզեք փչում ժողովրդի աչքերին, ի՞նչ «փրկիչ» եք խաղում հը՞ն… Հայրենիքը հրապարակում միտինգ անելով չեն պաշտպանում, Անվտանգության հարցը հրապարակում չեն քննարկում։ Բավական է մարդկանց աչքերին փոշի փչեք, Հայրենիքը բառերով չեն սիրում, Հայրենիքը գոռալով չեն սիրում,Հայրենիքը զոռբայությամբ չեն տնօրինում, Հայրենիքը թալանելով չեն սիրում, Հայրենիքը «հանուն լափի» չեն սիրում,

Հայրենիքը կատարած գործողությունների ,ծառայելու պայքարում `սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար են սիրում։

Դուք պայքարում եք աթոռի` Ձեր քաղաքական «կնքահայրերի» համար… Հ. Գ. Ես անկուսակցական եմ և Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Մոնթեյի Հայամետ ու ազգային գաղափարի տեր Հայ եմ, և երբեք չեմ մտածել իմ անձնական կյանքի ու ոչ շահի և աթոռի և պաշտոնի համար… այլ մտածել և մտածում եմ ի շահ Հայ ժողովրդի, ի շահ Արցախի ու ի շահ Հայաստանի համար, ինքնահաստատվողներին ու «ընդիմադիրների» «զինվոՌներին» խորհուրդ չեմ տա փորձ կատարել կապել որևէ մեկի կամ զրպարտել…

Սթափվեք մի քիչ Մարդ եղեք այս օրհասական պահին միահամուռ ուժերով պայքարեք Հանուն Հայրենիքի ստահակներ... Հայրենասիրությունը օդից չի ծնվում, Հայրենասերը լինելն՝ Ոգու և հոգու խորքից է գալիս, և առանց նյութապաշտության և կռապաշտությամբ և ագահությամբ և ոչ էլ ես-ի մասին մտածելով է ծնվում Հայրենասիրությունը….

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.