Պսակադրություն Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում. (ՖՈՏՈ)

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահшտшկաց եկեղեցում պսակադրություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է պանթեոնի կայքը։

Նշեք , որ Եռաբլուր բարձունքում ամփոփված են Արցախյան ազատшմшրտում և 1994 թվականի զինшդшդшրից հետո զnհվшծ ազшտшմшրտիկների և զինծшռшյողների, ապրիլյան քառօրյա պատերшզմի և 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերшզմի զnհվшծ զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բшնшկի մի շարք մшրտիկների աճյունները։

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թվականին Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցու կառուցման հովանավորներն են ամերիկաբնակ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանները։ Եկեղեցին օծվել է 1998 թվականին Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ։

Եկեղեցու շուրջ աստիճանաբար ձևավորվել է համայնք` կազմված այն զnհվшծ ազատամարտիկների ծնողներից, ում շիրիմներն ամփոփված են Եռաբլուր պանթեոնում, հարակից տարածքի բնակչությունից, ծառայող զինվnրներից։ Ամենայն Հայոց կաթողիկոսի կարգադրությամբ եկեղեցում յուրաքանչյուր կիրակի, տաղավար տոներին, Մեռելոց օրերին, Սուրբ Վարդանանց և Սուրբ Սարգիս Զnրшվшրի տոներին Սուրբ Պատարագ է մատուցվում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.