Խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին. Սեյրան Սարոյան

Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում շարժման մասնակից, գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը մանրամասներ է պատմել, թե ինչպես է կամավոր մեկնել կռվի դաշտ, ինչպես է կարողացել որսորդական հրացանը թաքցնել կոշիկի մեջ եւ խուսափել զինվորականների շրջափակումից:

Սարոյանը խոսել է նաեւ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի շուրջ ծագած աղմուկի մասին:

«ՀԺ»-ի լրագրողը գեներալից հետաքրքրվել է, թե այժմ  կա՞ն ծախված հայեր՝ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների շրջանում, ովքեր սրտացավություն չեն ցուցաբերում հայրենիքի, բանակի նկատմամաբ եւ հիշեցրել մամուլի հրապարակումները, ըստ որոնց՝ գենշտաբի պետ Մովսես Հակոբյանը ռուսական ընկերություններից ապրանքներ է գնում ու իր ընկերությունների միջոցով թանկ գնով վաճառում է բանակին:

«Այ, խայտառակ անելը ո՞նց է լինում, բանակ քանդելը ո՞նց է լինում, այ սենց:

Գլխավոր շտաբի պետին սարքում են առեւտուր անող, կաշառակեր, խայտառակեցին խեղճ Մոսիին, բա էլ զինվորը ո՞նց կհարգի իր Գլխավոր շտաբի պետին, որն ամբողջ բանակն է գլխավորում»,- մասնավորապես ասել է Սեյրան Սարոյանը:

Գեներալի պատմությունը եւ նրա ամբողջական գնահատականը ԳՇ պետի շուրջ ծագած աղմուկի մասին կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com