«ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը հավասարազոր է ՌԴ-ի վրա հարձակման». Պեսկով

ՀԱՊԿ-ի ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա հարձակումը, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել:

Այս մասին Բելառուս 1-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պարզաբանելով, որ Բելառուսի վրա հարձակումը, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման:

Նա նաեւ հայտնել է հանրապետությանը բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին, տեղեկացնում է ՛՛Կոմերսանտը՛՛:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.