Թուրքիան միացավ Բաքվի վերջնագրին

Թուրքական Haber7–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե առանց Ադրբեջանի հետ համաձայնության Հայաստանի հետ բանակցություններում  վճռորոշ թեմաներում քայլ չեն անելու, տեղեկացնում է news.am-ը։ «Ադրբեջանն ընդգրկուն խաղաղության պայմանագիր է առաջարկել Հայաստանին, որը պետք է Հայաստանն ընդունի։ Հայաստանի հետ քաղաքական շփումներ կան, առաջին հանդիպումը դրական էր։ Ես ուզում էի, որ եռակողմ լինի հանդիպումը Ադրբեջանի մասնակցությամբ, սակայն Անթալիայում չստացվեց։  Ադրբեջանի կողմում խնդիր չեմ տեսնում։ Հայաստանն է ուշացման պատճառը։ Մենք մեր վրա վերցված պարտավորությունը կշարունակենք իրականացնել», ասել է Չավուշօղլուն։

Այսպիսով, Թուրքիան միանում է Հայաստանին Բաքվի ներկայացրած 5 կետանոց վերջնագրին։ Այսինքն, դնում է հերթական նախապայմանը, թեեւ հայ բանակցողները հայտարարում են, թե պայմանավորվել են հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Բաքվի 5 կետերի իմաստը Արցախի հանձնումն է, Հայաստանից Բաքվի տարածքային պահանջների բավարարումը, այդ թվում՝ միջանցքները։ Բաքվի այս պահանջները կառավարության այսօրվա նիստում փաստացի հաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am