Գիտակից մարդիկ արդեն գիտեն ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը

Պարոն Չավուշյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը, ի՞նչ տրամադրություններ են, ի՞նչ պետք է անել։

Ինչպես միշտ, մենք մարտական ենք տրամադրված։ Այս իրավիճակի հետևանքով, իմ տարածքի մասին կարող եմ ասել, հեռացողներ չկան։ Հակառակը, մարդիկ մարտական են տրամադրված։ Թե ի՞նչ պետք է անենք մենք, գիտակից մարդիկ արդեն գիտեն ինչ պետք է անեն, ոնց պետք է անեն։ Մարդիկ գիտակցում են, որ պետք է պաշտպանեն իրենց հողը, ամեն մեկն իր հասանելիքն անելու է։ Այդ մարդիկ գիտակցորեն կարող են անգամ առանց զենքի առաջ գնալ։ Պետք է միշտ պատրաստ լինենք, ամեն մարդ պետք է միշտ գիտակցի, թե ինքը որտեղ է, այսօր ոչ միայն Արցախը, արդեն ամբողջ Հայաստանն էլ է պատերազմական գոտի։ Եթե ռուսը այս ամենին պատասխան չտա, մենք հաստատ մեր անելիքն անելու ենք, մենք մեզ պաշտպանելու ենք։

Տեղեկություն եղավ, որ ռուսական կողմն առաջարկել է հայկական զորքերը հանել Փառուխի տարածքից, որից հետո ադրբեջանցիները ներխուժել են։ Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական զորքերը Արցախի տարածքներից հետ են քաշում, ի՞նչ է դա նշանակում։

Երևի քաղաքական առումով ինչ-որ բան կա, որը մենք չգիտենք։ Կարող է կոորդինատ տված լինեն, որ խփեն, կարող է հակառակն է եղել, հաստատ չենք կարող ասել։ Ես գիտեմ իմ անելիքը, մենք պատրաստ ենք։ Բայց պետք է լինել ռեալ՝ ավտոմատով կարող ես ավոտմատի դեմ կռվել, հետո կասենք՝ վայ պարտվեցինք։ Ես դիմում եմ ազգայնականներին, բայց ոչ թե որ ազգայնականները գան կոտորվեն։ Այսինքն՝ նրանք քաղաքի մեջ ունեն անելիք՝ իշխանության հարցում։ Այս իշխանությունները, եթե այսօր մեկնաբանություն չեն անում, կամ վտանգ չեն տեսնում, ես դիմում եմ իրենց՝ դե ուրեմն թողեք իշխանությունը, թող գա ավելի հզոր հայի տեսակը և պաշտպանի իր հայորդիներին, իր երկրի սահմանները։ Իմ վերլուծությունների համաձայն՝ հաջորդ հանգրվանն այլևս այսպես չի լինելու։ Ազգն արդեն ոտքի է կանգնած, գիտակիցն արդեն գիտի, թե ինչ պետք է անի։ Մենք երեք պատերազմ տեսած ազգ ենք։

Ի՞նչ աշխատանք պետք է տանի իշխանությունը միջազգային գործընկերների հետ՝ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ։

Դե տեսնում ենք, աշխատանք է տանում թուրքերի հետ, ուզում է ախպերություն անել թուրքերի հետ։ Հանձնվողական հոգեբանություն ունեն։ Իրենք ադրբեջանական ցանկություն ունեն, մենք ընդհանրապես չունենք այդ ցանկությունը։ Արցախը կմնա Արցախ, Հայաստանը կմնա Հայաստան։ Չեն կարող փաստաթղթեր ստորագրել, եթե անգամ ստորագրեն էլ՝ առանց ժողովրդի հետ քննարկելու, ի՞նչ։ Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հայերի կարծիքը պետք է հաշվի առնել որևէ փաստաթուղթ ստորագրելիս։ Այսինքն՝ ընտրվել եմ, ինչ կուզեմ կանե՞մ, այս իշխանություն այդպե՞ս է վերլուծում։ Կարող ես ստորագրել այն, ինչը քո լիազորությունների մեջ է, բայց իմ տան, իմ սեփականության վրա ինքը կարո՞ղ է որոշում կայացնել։ Իմ ընկերների արյամբ պահված հողի վրա ոչ ոք չի կարող որոշում կայացնել։ Կոտորվելու ենք, ոչինչ, մենք ազատության սիրահար ենք։ Դա միայն իմ կարծիքը չէ, հազարավոր հայորդիների կարծիքն է, ձախողված ու պարտություն բերած իշխանություն է սա։

Իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ակնկալում են՝ ռուս խաղաղապահները ելման դիրքեր կուղակեն ադրբեջանցիներին։ Բայց օրեր շարունակ ադրբեջանցիները չեն  նահանջում։  Մանրամասները՝ այստեղ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.