Ռուս խաղաղապահների անգործությունը՝ Ադրբեջանի կողմից նոր տարածքների բռնազավթման պատճառ

Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Արցախում կողմերը պետք է մնային այն դիրքերում, որ դիրքերում որ կանգնել էր պատերազմը, իսկ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները պետք է իրականացնեին իրենց խաղաղապահ առաքելությունը։

Բայց  արի ու տես, որ  2020 թվականի դեկտեմբերի 12-ին  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի ունեցավ։ Ավելին  Այս ռազմական գործողությունը փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հրադադարի ռեժիմի առաջին լուրջ խախտումն էր։

Ընդ որում, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթման հետևանքով հայկական կողմը կրեց ոչ միայն տարածքային, այլ նաև մարդկային զոհեր,  իսկ տասնյակ զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Մարտական դիրքերում  սպանվեցին 9 հայ զինծառայող և գերեվարվեցին 62-ը, որոնցից 30 -ը մինչ այսօր պահվում են Ադրբեջանում։

Ընդ որում, Ադրբեջանի կողմից բռնազավթված  Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքները  հետ  չվերադարձվեցին հայկական կողմին,  այս առնչությամբ ռուս խաղաղապահները չարեցին և ոչ մի քայլ։

Ինչ էր սա, եթե ոչ ռուս խաղաղապահների անգործության արդյունք։ Տեղի ունեցածը կամ ռուս խաղաղպահների անգործության արդյունք էր, կամ նախօրոք պայմանավորված ռուս-ադրբեջանական  համատեղ դավադրություն հայկական կողմի հանդեպ։

Ի դեպ,  ռուս խաղաղապահների այս անգործությունը հետագայում պատճառ դարձավ նաև Ադևբեջանի սանձարձակությունների  համար։   Իսկ 2022 թվականի մարտի 25-ին ադրբեջանական զինուժը ներխուժեց Փառուխ գյուղ ու դիրքավորվեց Քարագլուխ բարձունքում։ Ի դեպ,  մինչ այսօր  ռուս խաղաղապահներին չի հաջողվել ելման դիրքեր վերադարձնել Քարագլուխ բարձունքում դիրքավորված ադրբեջանցի զինվորականներին, չնայած որ ՌԴ ՊՆ-ն դեռ օրեր առաջ է արձանագրել ադրբեջանական կողմի առաջխաղաղացումն ու պահանջել վերադառնալ ելման դիրքեր։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site