«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ՝ հայտարարություն է տարածել.

Սիրելի Հայրենակիցներ ցանկանում ենք տեղեկացնել, որ դիմել ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Հարգելի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լյույի

Ադրբեջանի կիրառվող ագրեսիան և ագրեսիվ վարքագիծը ապտակ է ժողովրդավար, ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որը շարունակում է համառորեն լուռ մնալ: 2020թ-ի Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմից հետո, Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. Եռակողմ Հայտարարության հրադադարի պայմանագիրը: Հավելենք նաև, Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր, դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։

Մարտի 24-25-ին Արցախում՝ ադրբեջանական զինված ուժերը` թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական և ֆիզիկական ճնշում: Այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի և մարտի 24-25-ին սպանել են և վիրավորումներ հասցրել Արցախի պաշտպանության բանակի մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն: Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ:

Հավելենք նաև, Եռակողմ Հայտարարության արդյունքում, Արցախի անվտանգությունը ապահովող Ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությամբ մարտի 24-25-ին ադրբեջանական զորքը ներխուժել է վերահսկվող տարածք՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը ու հարակից դիրքերը սպառնալով խաղաղ բնակչությանը, զրկելով նրանց տարրական, կենցաղային անհրաժեշտ պայմաններից, ապրելու իրավունքից, իրենց իսկ սեփական հողի վրա ապրելու իրավունքից, ավելին օգտագործում են տեխնիկա, իրենց մուտքը ապահովելու համար: Ինչը իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում, հետագայում՝ Արցախի նկատմամբ էթնիկ զտումների այն ինչը որ Ադրբեջանի քաղաքականությունից բխող գործողություններ են՝ բնաջնջելու Քրիստոնեությունը, Հայոց Պատմություն, մշակույթը ինչ որ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցնում ոչ միայն մեզ այլ քաղաքակիրթ աշխարհին: Մենք մերժում ենք վանդալիզմը, ագրեսիան, ինչը չի ընդունում ոչ մի ժողովորդավարական երկիր, ուստի միասնական միջազգային դիվանագիտական խողովակներով անմիջական միջամտության արդյունքներում կարող ենք կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, վանդալիզմը և ի վերջո մենք բոլորս յուրաքանչյուրս պետության տերն ենք պահպանելու իրավունքով:

Մեծարգո տիկին Ֆրանսիայի դեսպան Անն Լյույի Խնդրում և կոչ ենք անում Ձեզ և Ձեր վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան և ագրեսիվ քաղաքականությունը:

Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը.

Հայցում ենք Ձեր անմիջական միջամտությունը:

Հարգանքով ՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» Հայրենասիրական, Բարեգործական, Իրավապաշտպան ՀԿ անդամների, հայ ժողովրդի և նախագահ՝ Արսեն Սարգսյանից

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.