Ի՞նչ ենք ուզում մենք, այս տարածաշրջանում մեր ուզածն ի՞նչ է։ Մենք մեր սերունդների առջև պարտավորություն չունե՞նք։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Չենք կարո՞ղ մի հատ զարգացած տարածաշրջան ստեղծել, մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք մեզ համար ցավան, ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ եք։ 30 տարի չթալանեին, զենք առնեին ու Ղարաբաղը պաշտպանեին։ Ամեն անգամ կռիվ ենք անում, ուզում ենք միշտ պատերազմական գործողությունների մեջ լինենք, լացենք, հետո ուրիշից պահանջենք»,- ասաց Սուքիասյանը։
Նա նշեց, որ խոսքը գնում է ինստիտուցիոնալ հարաբերությունների մասին։
«Պետք է մեկս մյուսին աջակցեք, որ զարգանանք, հարևաններ ենք, դարերով ապրելու ենք նույն տեղում»,-ասաց նա։