Ցանկացած ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի ԶՈՒ պատասխանին. ԻՀՊԿ-ի կոշտ պատասխանը «Յենի Մուսավաթ»-ին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատասխանել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ ուղղված հերթական ադրբեջանական հայտարարությանը, որը հրապարակվել է ադրբեջանական «Յենի Մուսավաթ» կուսակցության համանուն պաշտոնաթերթում։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՀՊԿ-ի «Տելեգրամ ալիք»-ի հաղորդագրությունը։

«Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն», – ասված է Կորպուսի հայտարարության մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.