Արցախի ժողովւրդը դժգոհում է խաղաղապահների անգործությունից

Վերջին օրերին Արցախում տեղի  ունեցած  դեպքերը, պայմանավորված ադրբեջանցիների առաջխաղացմամբ, որի  արդյունքում եղան  թե  զոհեր, թե վիրավորներ, և թե տարածքային կորուստներ, և  այս ամենը բնականաբար չէր կարող իր  հետևանքները չունենալ արցախահայության հանրային տրամադրությունների վրա։

Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախում տեղակայված ու խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների տեղակայումից հետո սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը դիմում է սադրանքների, իսկ ռուս  խաղաղապահները լիարժեք չեն կատարում իրենց առաքելությունը։ Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո խաղաղապահ ուժերի  պատասխանատվության գոտում Ադրբեջանի կողմից  սպանվել է 12  հայ զինծառայող, վիրավորվել ՝ 33-ը, Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր և Ասկերանի շրջանի Փառուխ գյուղերի տարածքները։

Ճիշտ է, հիմա խաղաղապահները  բանակցում են ադրբեջանցիների հետ, որպեսզի հանգուցալուծեն ստեղծված իրավիճակը, բայց բանը դրան չէր հասնի, զոհեր ու տարածքային կորուստներ չէին լինի, եթե ռուս խաղաղապահները ի սկզբանե կանխեին ադրբեջանական սադրանքը։

Մեր տեղեկություններով արցախահայությունը դժգոհում է խաղաղապահների անգործությունից, ինչը հանգեցնում է ցավալի հետևանքների, մարդկային զոհերի ու տարածքային կորուստների։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ medianews.site