Քիչ առաջ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ-ն հայատարություն է տարածել.

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ  նախագահ՝ Արսեն Սարգսյանը հայտարարություն է տարածել.

Թշնամին՝ ադրբեջանական զորքը կրակոցներ է արձակում գյուղերի, մարդկանց տների վրա:

Դիտավորությամբ թշնամին Հայաստանից՝ Արցախ եկող գազատարի պայթեցում են իրականացնում, հետո տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար՝ ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ:

Սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը:

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով թշնամին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում, հիմա ամենակարևոր հարցն ենք ուզում հղել. Ռուսական խաղաղապահ զորքերը պահանջո՞ւմ են ադրբեջանական զորքից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերից վերադառնան ելման կետեր, թե՞ ոչ...

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.