Լավրովը, Շոյգուն, Բորտնիկովը եւ մյուսները ցանկանում են լքել նավը

Lragir.am-ը գրում է.  Մարտի 11-ից Շոյգուի անհետացումը հրապարակային հարթակից, ըստ տեղյակ աղբյուրների, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա հրաժարական է տվել դրանից մեկ օր առաջ։ Պուտինը չի ընդունել հրաժարականը, սակայն խոստացել է նրան բաց թողնել պատերազմից հետո։

Հրապարակային հարթակից բացակայում էր ոչ միայն Շոյգուն, այլեւ ՌԴ ԳՇ մի շարք բարձրաստիճան գեներալներ, ինչը կապված է Ուկրաինայում ռուսական ռազմական պլանների ձախողման հետ։ Միեւնույն ժամանակ, արեւմտյան եւ ռուսական զլմ-ներում տեղեկություններ են հրապարակվում ՌԴ ուժային բլոկի ներսում հակասությունների, ձախողումները միմյանց վրա բարդելու փորձերի մասին։ Մասնավորապես, բանակի ու ՖՍԲ-ի միջեւ լուրջ բախումներ կան՝ կապված տեղեկությունների արտահոսքի, սաբոտաժի հարցերում փոխադարձ մեղադրանքների հետ։

Ռուսական վերնախավում լուրջ տեղաշարժեր են։ Ըստ զլմ-ների՝ Պատերազմի եւ պատժամիջոցների մեկնարկին հրաժարական էր տվել նաեւ ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան, սակայն Պուտինը համոզել է նրան մնալ մի քանի ամիս։ Օրերս նա կրկին հաստատվել է այդ պաշտոնում։ Հրաժարականի մտադրության մասին Պուտինին տեղեկացրել են նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը եւ ՖՍԲ տնօրեն Բորտնիկովը։ Ըստ տեղեկությունների, Պուտինը մերժել է, խոստանալով նրանց ազատել պատերազմից հետո։

Ուկրաինայում պատերազմից ի վեր Ռուսաստանից արտագաղթի մեծ ալիք է սկսել, հիմնականում՝ որակյալ հատվածը՝ մասնագետներ, առաջադեմ ոլորտների ներկայացուցիչներ եւ այլն։ Տեղաշարժեր են սկսել նաեւ պետական համակարգում՝ ամենաբարձր օղակներից սկսած։ Ռուսաստանը «փակվում» է ներքին կոշտ սահմանափակումների, քարոզչական մառազմի, առաջադեմ ոլորտներին մուտքի եւ այլ առումներով, եւ այդ հեռանկարը օրեցօր ավելի առարկայական է դառնում։

Հայաստանի դեմ թուրքերի հետ 2020-ի արշավը Ռուսաստանին եւ նրա բարձրագույն պաշտոնյաներին չափազանց թանկ է արժենալու՝ անէության Z խարանով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.