Զախարովան անդրադարձել է Արցախի Փառուխ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ շփման գիծը խախտելու մասին հարցին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի վերջին սադրանքի վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում եռակողմ հայտարարության նման խախտումը:

Զախարովան նախ նշեց, որ դա պետք է գնահատեն այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերը: «Ես կրկնում եմ այսօր ասվածը՝ առանց այդ էլ լարված իրավիճակը չպետք է սրվի ոչ մի գործողությունով», նշեց նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.