Վիտալի Բալասանյանին «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել

Արցախի Հանրապետութան Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։

Միաժամանակ տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով, ԱՀ նախագահի հրամանագրով, ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.