Կրեմլը անդրադարձել է Շոյգուի անհետացմանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարը «այժմ շատ հոգսեր ունի»։ Այսպես է նա մեկնաբանել Սերգեյ Շոյգուի անհետացման մասին լուրերը, փոխանցում է MK-ն։

«Հիմա լրատվամիջոցների հետ ակտիվության ժամանակը չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա նաև մեկնաբանել է Շոյգուի սրտի հետ կապված խնդիրների մասին մամուլում հայտնված լուրերը։ Պեսկովն ասել է, որ կարիք չկա հետեւել նման հրապարակումներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.