«Այ հիմա կտեսնենք, թե ով է ընկեր, ով գործընկեր, և ով...». Զելենսկի

Ուկրաինան ակնկալում է, որ համաշխարհային քաղաքական գործիչները կաջակցեն Ուկրաինային մարտի 24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել , որ առաջադեմ երկրները լուրջ քայլեր կձեռնարկեն Ռուսաստանի դեմ , Ուկրաինայի վրա հшրձшկմшն պшտճառով։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է իր ուղերձում։

«Վստահ եմ, որ մարդիկ ցույց կտան, թե ինչպես են մեզ աջակցում։ Քաղաքական գործիչները պետք է պաշտպանեն ազատությունը: Նրանք պետք է աջակցեն կյանքի պայքարին։ Սպասում ենք լուրջ քայլերի ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և G7-ից» ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Վլադիմիր Զելենսկու խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը արդեն սկսել է լոբբինգ իրականացնել պատերшզմի շահերի համար եւ այժմ աշխատում է որոշ գործընկերների հետ։ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ գագաթնաժողովներում Կիևի դիրքերը ամուր են լինելու, և առաջադեմ երկրների ներկայացուցիչները կկարողանան արտահայտել իրենց վերջնական դիրքորոշումները։

«Այս երեք գագաթնաժողովներում լինելու է մեր ամուր դիրքորոշումը։ Այս երեք գագաթնաժողովներին մենք կտեսնենք, թե ով է ընկեր, ով գործընկեր, և ով է ծախվել ու դшվшճшնել։ Կյանքը կարելի է պաշտպանել միայն միասնության մեջ։ Ազատությունը պետք է զինել. Մենք խնդրեցինք փակել մեր երկինքը։ Եվ մենք խնդրել ենք, որ ՆԱՏՕ-ի օգնությունն Ուկրաինային լինի արդյունավետ և անսահմանափակ։ Ցանկացած աջակցություն մեզ անհրաժեշտ է»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

Հիշեցնենք ՝ Մարտի 24-ին Բրյուսելում կայանալու են երեք կարևոր գագաթնաժողովներ՝ նվիրված ուկրաինա-ռուսական պատերшզմին։ Արտակարգ հանդիպումներ կանցկացնեն ՆԱՏՕ-ի, Եվրամիության և G7-ի ներկայացուցիչները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.