Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին գազ վաճառել միայն ռուբլով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառավարությունը որոշել է ոչ բարեկամ երկրներ արտահանվող ռուսական գազի դիմաց վճարումներն ընդունել միայն ռուսական ռուբլու։ Պուտինը հանձնարարել է որոշել գազի գնորդների կողմից Ռուսաստանի ներքին շուկայում ռուբլու գնման գործողությունների կարգը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կազմել է ոչ բարեկամ երկրներից ցանկ, որի կազմում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ ընդունած երկրները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.