Պուտինի հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը լքել է Ռուսաստանը․ Բլումբերգ

Ռուսաստանի նախագահի՝ կայուն զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հեռացել է պաշտոնից, ինչպես նաև մեկնել երկրից։ Այս մասին հայտնում է Բլումբերգը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Ըստ rbc.ru-ի՝ Չուբայսը տիկնոջ հետ մեկնել է Ստամբուլ։

Կրեմլը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.