Շոյգու Կյուժուգեթ-օղլուն անհետացել է Հուլուսի Աքարի հետ շփումից հետո

Լրագրողները նկատել են, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արդեն 12 օր է, ինչ չի հայտնվել հանրային տարածքում, գրում է BBC-ն:

Վերջին անգամ նա ռուսական գործակալությունների լրահոսում հայտնվել է մարտի 11-ին, երբ զրուցել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Նույն օրը Շոյգուն այցելել է կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ պարգեւներ է հանձնել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականներին։

Մարտի 18-ին Կրեմլի կայքը նշել է, որ Շոյգուն մասնակցել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հանդիպմանը։ Բայց այս հանդիպումից լուսանկարներ ու տեսանյութեր չեն հրապարակվել։

Հատկանշական է, որ Շոյգուն լրահոսից անհետացել է Հուլուսի Աքարի հետ զրույցի մասին տեղեկատվությունից հետո։ Ռուսաստանի վերջին հանգրվանը երեւում է Թուրքիան է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.