Գիտե՞ք ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում

Lragir.am-ը գրում է. Այո, կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանը։ Եվ ինչ է լինելու դրա ընթացքում՝ այո, ավանդական մեղադրանքներ, իրար վրա թափ տալ, հայհոյանքներ եւ այլն։ Այսպես ԱԺ մեծամասնությունն ու «ընդդիմությունը» կատարում են կոպիրկինյան մանդատի եւ ռուս-թուրքական պլանի շրջանակներում ստանձնած պարտավորությունը՝ ԱԺ-ում չքննարկել որեւէ հարց, որը կխափանի այդ պլանները՝ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի, Արցախի ճանաչման, Նախիջեւանի խնդրի, եռակողմ հայտարարության եւ այլն։ Մեծահոգաբար թողնված է այն, ինչով էլ զբաղված են ԱԺ-ում ծվարած խմբերը՝ մեղադրանքներ, իրար վրա թափ տալ, հայհոյանքներ եւ այլն՝ «ներքաղաքական դիմակայության հակադրամիասնության» տրամաբանությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.