Պուտինը Ուկրաինայի դեմ «հաղթանակի» նոր ժամկետ է սահմանել

Lragir.am-ը գրում է. Պուտինը երեք օրում ակնկալում էր գրավել Ուկրաինան. դա հաստատել են արևմտյան հետախուզությունները։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերի դիմադրությունը խափանել է այդ պլանները: Այժմ Պուտինը ռուսական բանակի հրամանատարության առաջ «հաղթանակի» նոր ժամկետ է սահմանել։ Նա հանձնարարել է ապրիլի 21-ից մայիսի 7-ը հասնել առաջադրված նպատակներին, գրում են ուկրաինական զլմ-ները։

Համապատասխան տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր Telegram ալիքում. «Պուտինը սահմանել է «հաղթանակի» նոր ժամկետները՝ ապրիլի 21-ից մայիսի 7-ը, հենց այս ժամկետներում նա նախատեսում է ստիպել Ուկրաինայի ղեկավարությանը ստորագրել պայմանագիր, որը կարող է ներկայացվել որպես կապիտուլյացիա, և մայիսի 9-ին հաղթական շքերթ անցկացնել»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.