Համացանցում հայտնվել է տեսանյութ ինչպես է Խարկովում արկն ընկել սուպերմարկետի վրա

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Խարկովում արկն ընկել է մարդաշատ սուպերմարկետի վրա: Համացանցում տարածվել են տեսահսկման սարքերի նկարահանած կադրերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.