Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտնաբերել է Scheherazade հսկայական զբոսանավը, որը կարող է պատկանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Սուպերզբոսանավի անձնակազմը բաղկացած է ՌԴ Պահպանության դաշնային ծառայության աշխատակիցներից։ Այս ծառայությունը զբաղվում է Պուտինի պահպանությամբ։
Նշվում է, որ 700 մլն դոլար արժողությամբ 140 մետրանոց զբոսանավը գործարկվել է 2020 թվականին Գերմանիայի նավաշինարանում։ Սա իր դասում աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկն է։ Մանրամասները տեսանյութում։