Ուկրաինան լցված է ռուս զինվորների դիակներով․ Զելենսկին դիմել է Ռուսաստանի ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ռուսաստանցիներին և ասել, որ Ուկրաինայում ավելի քան 14 հազար ռուս զինվոր է զոհվել, և դա չի նկատվում նրանց հայրենիքում։ Ինչպես նշել է նախագահը տեսաուղերձում, Ռուսաստանի Դաշնությունը չի վերցնում զոհվածների մարմինները։

«Հատկապես կատաղի մարտերի վայրերում մեր պաշտպանության առաջին գիծը պարզապես լցված է ռուս զինվորների դիակներով: Եվ ոչ ոք չի վերցնում այդ դիերը: Հարձակման ժամանակ նրանց վրայով նոր ստորաբաժանումներ են քշվում»,- ասել է Զելենսկին։

«Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանում կա մարդկային ռեսուրս և շատ տեխնիկա, հրթիռներ, ավիառումբեր, բայց ես ուզում եմ հարցնել Ռուսաստանի քաղաքացիներին. ի՞նչ են արել ձեզ հետ այս տարիներին, որ դուք դադարել եք նկատել ձեր կորուստները։ Արդյոք ձեզ համար այլեւս ոչինչ չեն նշանակում որդի, մայր, հայր բառերը։ Ավելի քան 14 հազար ձեր զինվորներն արդեն սպանվել են․ 14 հազար մայր, 14 հազար հայր, կանայք, երեխաներ, հարազատներ, ընկերներ։ Դուք դա չե՞ք նկատում, բայց դեռ ավելի շատ զոհեր կլինեն, քանի դեռ շարունակվում է այս պատերազմը, սա ձեր պատերազմն է մեր դեմ՝ Ռուսաստանը ընդդեմ Ուկրաինայի մեր հողի վրա»,- ասել է Զելենսկին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.