«Պուտինը ասել է իր առաջարկները, որը ես հիմա կհայտարարեմ...». Էրդողանի քարտուղար

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինի խոսքով՝ Պուտինը պատրաստ չէ հանդիպել Զելենսկու հետ, քանի դեռ պատվիրակությունների միջև բանակցություններում չեն լուծվել բոլոր հիմնական խնդիրները։ Հանդիպումը առանց դրա տեղի չի կարող ունենալ:

«Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ: ՌԴ նախագահը կարծում է, որ այս հանդիպումն առաջնորդների մակարդակով անցկացնելու համար դիրքորոշումները դեռ բավական մոտ չեն։ Դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ բանակցությունների կողմերը կլուծեն հիմնական խնդիրները։ Այդ ժամանակը դեռ չի եկել և կարող է երկար տևել։

Եթե ​​Զելենսկին պատրաստ է հանդիպել ապա Պուտինն ունի գործոններ, որոնք պետք է լուծվեն՝ նախքան երկու նախագահների մակարդակով որևէ բանակցություն տեղի ունենալը։ Խոսքը վերաբերում է Ուկրաինայի չեզոքությանը, ՆԱՏՕ-ին չանդամակցելուն, զի-նшթшփմшնը և «ապազգшյնացմանը:» ,- այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

 

Բացի այդ Քալինն ասել է, որ Պուտինը ևս երկու պահանջ է առաջադրել՝ Ուկրաինայի կողմից Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը։ Քալինը մանրամասնել է, որ Պուտինի առաջարկները անընդունելի պահանջներ են Ուկրաինայի և միջազգային հանրության համար։ Քալինի խոսքով, այդ հարցերը ամենաբարդն են այս բանակցություններում , ուստի դրանք կարող են քննարկվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից՝ անձնական հանդիպման ժամանակ։

Թուրք պաշտոնյան ասել է նաև , որ Պուտինն այլևս կողմ չէ Զելենսկու իշխանությունը փոխարինելուն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահն այժմ ընդունում է Ուկրաինայի նախագահին , որպես ուկրաինացի ժողովրդի առաջնորդ՝ անկախ նրանից դա իրեն դուր է գալիս, թե ոչ։ Քալինը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միևնույն է կստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Ինչ-որ պահի կլինի խաղաղության պայմանագիր: Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք, որ դա տեղի ունենա ավելի շուտ , բայց Պուտինը ուզում է լինել ուժեղ դիրքերում, այլ ոչ թե թույլ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.