ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ոչ միայն զարգացնեն երկկողմ հարաբերությունները, այլև ստանձնեն միջազգային պատասխանատվություն․ Սի Ծինփին

ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ոչ միայն զարգացնեն երկկողմ հարաբերությունները, այլև ստանձնեն միջազգային պատասխանատվություն և ջանքեր գործադրեն աշխարհում  խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ և աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններ՝ մենք ոչ միայն պետք է ճիշտ ուղու վրա դնենք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումը, այլև ստանձնենք  պատասխանատվություն և ջանքեր գործադրենք աշխարհում խաղաղության և հանգստության պահպանման համար»,-ասել է Սի Ցզինպինը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.