Ի՞նչ է պատահել...Սամվել Ալեքսանյանը կպաշտպանի՞ ապարանցու թասիբը Ծառուկյանից.

 

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել էր դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հարկի տակ, որպեսզի տոնեին ու շնորհավորեին Ծառուկյանի նվիրած 10 Նիվա մակնիշի մեքենան: Սակայն Ծառուկյանը իր կամքին հակառակ հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ: Քաղաքական երկրորդ ուժի ղեկավարը ակնհայտ փորձում էր խույս տալ իրեն ուղղված քաղաքական հարցերից` մոտավորապես Սամվել Ալեքսանյանավարի` ինձ քաղաքական հարցեր մի տվեք, ես բարեգործ մարդ եմ:

Բայց միևնույնն է, հարցերը հնչում էին, ու քանի որ դրանք խուսափողական էին, լրագրողները ստիպված էին նույն հարցը տարբեր ձև ուղղել Գագիկ Ծառուկյանին: Եվ ահա Ծառուկյանի նյարդերը տեղի տվեցին ու իրեն հարց ուղղող լրագրողին նա ասաց. «Դու հո աբարանցի չես» : Ով ով, բայց ապարանցիները լավ գիտեն, որ այս արտահայտությունը բացասական երանգ ունի, և հնչում է սովորաբար այն դեպքում, երբ մի անգամ ասվածը լավ չի հասկացվում: Սա թերևս կվկայի հանրապետության խոշոր օլիգարխ, ապարանցի

Սամվել Ալեքսանյանը, ով նաև Ծառուկյանի ընկերն է: Բայց արի ու տես, որ Ծառուկյանը չխնայեց իր ընկերոջն ու ձեռնոց նետեց: Հիմա, եթե Ալեքսանյանը չպատասխանի, ուրեմն համաձայն է, որ ապարացիների մոտ ինչ- որ բան այն չէ շուտ հասկանալու առումով , իսկ եթե պատասխանի ` գոնե պիտի համարժեք պատասխանի` Աշոտյանվարի: Այլապես կստացվի, որ Ծառուկյանը ճիշտ էր արտահայտվում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armlife.am