«Одноклассники.ru» սոցիալական կայքում գովազդ է տեղադրվել «Ռոբերտ Քոչարյան նախագահ» էջով

HAYQ Media-ն ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ռոբերտ Քոչարյանը одноклассники.ru֊ում հաղթում է.

«Одноклассники.ru» սոցիալական կայքում գովազդ է տեղադրվել «Ռոբերտ Քոչարյան նախագահ» էջով։

Հետևորդներին կոչ է արվում Հայաստանում իրականացնել հեղափոխություն և վարչապետի պաշտոնին բերել Ռոբերտ Քոչարյանին, այնուհետև Քոչարյանին դարձնել ՀՀ նախագահ։
Հատկանշական է, որ Քոչարյանը այնտեղ ունի ընդամենը 2561 հետևորդ։

Հասկանալի է Քոչարյանի ակտիվացումը հենց одноклассники.ru կայքում՝ սա պայմանացորված է այն հանգամանքով, որ ՌԴ֊ում արգելափակվում են Facebook, Instagram և ևս մի քանի մեծ հարթակներ, ինչի հետևանքով ըստ կանխատեսումների ՌԴ֊ում սոց. ցանցերից օգտվողները պետք է տեղափոխվեն одноклассники.ru։ Ըստ ամենայնի Քոչարյանը շարունակում է «միութենական պետության» մաս դառնալու իր քարոզչությունը և փորձում է ՌԴ֊ում բնակվող հայերի աջակցությունը ստանալ։

Սակայն անհասկանալի է, թե ինչպե՞ս պետք է одноклассники.ru կայքի հետևորդ աջակիցները Քոչարյանին օգնեն դառնալ ՀՀ վարչապետ և նախագահ…

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.