ԱՄՆ-ը «ջախջախել է» Ռուսաստանի տնտեսությունը.Սպիտակ տուն

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը, գրում է Ամերիկայի ձայնը։

«Ինչպիսիս վերջաբան կլինի, ապա այդ հարցը պետք է հղել նախագահ Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախել ենք նրա տնտեսությունը», – ասել է Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուսական տնտեսությանն աջակցելու համար, և որ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով կորուստները կհասցվեն նվազագույնի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.