Ինչպես է Ֆրանսիացի ակտիվիստը մտել է Պուտինի դստեր վիլլան

Ֆրանսիացի քաղաքական ակտիվիստ Պիեռ Աֆները մտել է Բիարիցում գտնվող վիլլա և տեսահոլովակ է նկարահանել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Այս մասին հայտնում է նաև Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված The Insider-ը։

Աֆները և The Insider-ը պնդում են, որ Բիսկայան ծոցում գտնվող շքեղ վիլլան պատկանում է Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նախկին ամուսնուն՝ Կիրիլ Շամալովին։

Առանձնատունը Շամալովին 2012 թվականին նվիրել էր Պուտինի մերձավորներից Գենադի Տիմչենկոն, պարզել էր Reuters գործակալությունը 2015 թվականին իր հետաքննության ընթացքում։

Աֆների ֆեյսբուքյան էջում գրառման մեջ ասվում է, որ ակտիվիստը փոխել է վիլլայի կողպեքները և մտադիր է ուկրաինացի փախստականներին տեղավորել այնտեղ, գրում է BBC-ն։

Բիարիցը գտնվում է Գասկոնիայի ու Բասկերի երկրի սահմանին եւ համարվում է թագավորական տների, ազնվականության առողջավայր։ Այն 19-րդ դարում եղել է ռուս ազնվականության, մտավորականության նախընտրելի վայրերից մեկը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.