«Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը խորը շոկի մեջ է, ինչպես բռնբարված աղջիկը...». Նատալի Ալեքսանյան

Նատալի Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Աշխարհը վտանգավոր է ոչ թե նրա համար, որ մարդիք կատարում են չարիք, այլ այն պատճառով, որ ոմանք տեսնում են այդ չարիքը և ոչինչ չեն անում:

Ալբերտ Էյնշտեյն.....

Ինչու՞ ոչ ոք չի տեսնում, որ ողջ Արցախը ջեռուցման գազ չունի և շուտով նաև հացի խնդիր կունենա, մասամբ հոսաքազրկումներ և այլն……

Ինչու՞ մեր ազգային ժողովի հանձնաժողովի նախագահները ոչինչ չեն տեսնում…

Ինչու՞ է նորընտիր նախագահը կուրացել և ոչինչ չի տեսնում, սահմանում լարված իրավիճակ է, Արցախը կանգնած է լուրջ խնդրի առջև մարդիք կարծես բանտում լինեն, իրո՞ք ոչինչ չեք տեսնում…

Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը խորը շոկի մեջ է, ինչպես բռնբարված աղջիկը, որի գլխին ձվածեղ են եփում ու անտարբեր նայում է դեպի անորոշություն……

Բայց այսպես այլևս չի կարող շարունակվել...

ԻՆՉՈՒ՞ ՈՉ ՈՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ……

Կարող եք ասել ինչու՞ 8 տարի շարունակ ռուսները ասում էին Դոմբաս, բայց Ուկրաինայի իշխանությունները կույր էին, միգուցե՞ հենց Դոմբասը չի պատճառը, և կան ավելի խորքային հարցեր, որ Ռ.Դ-ն դիմեց ավելի ծայրահեղ քայլերի, և այժմ Ուկրաինան կործաման շեմին է, և իր ճակատագիրը որոշում են թուրքն ու ռուսը……

ՄԻԳՈՒՑԵ՞ ՀԵՐԻՔ Է ՄԵՆՔ ԷԼ ԿՈՒՅՐ ԼԻՆԵՆՔ……

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.