Լավ լուր վարորդների համար.

Կառավարությունը այսօր՝ մարտի 10-ին, ընդունեց 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝

քաղաքացիներից այլևս չի պահանջվի թղթային տեղեկանք պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք) ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։

Մասնավորապես՝

3.4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ստորաբաժանումները, տրանսպորտային միջոցի պետական գրանցման և պետական հաշվառման գործողություններ կատարելիս, փոխադրամիջոցի (տրանսպորտային միջոցի) գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման փաստը հավաստող փաստաթուղթ չեն պահանջում, եթե տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է էլեկտրոնային առցանց եղանակով»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 1-ից:

Համակարգի նմանատիպ գործարկման արդյունքում քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարել առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման/հաշվառման գործընթացը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.