Կուլեբան հայտնել է պատերազմն ավարտելու ՌԴ պայմանը

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է շարունակել իր ագրեսիան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի կատարել իր պահանջները, որոնցից մեկը հանձնվելն է։ Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, նա ասել է բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նրանք կշարունակեն իրենց ագրեսիան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի բավարարել իրենց պահանջները: Եվ այդ պահանջներից մեկն էլ հանձնվելն է», ասել է Կուլեբան: Նախարարն ընդգծել է, որ նման տարբերակն անընդունելի է Ուկրաինայի համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.