Ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման և սա առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղը օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացմանը:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից առաջարկված՝ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին աղամաններ տեղադրելու արգելքի մասին նախագծին, նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում