ՆԱՏՕ-ն զգուշացրել է Ռուսաստանին եւ հիշեցրել Դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CBC News-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինային զենքով և զինամթերքով աջակցող դաշնակից երկրների մատակարարման գծերի վրա հարձակումը պատերազմի վտանգավոր էսկալացիա կդառնա։

Նա նշել է, որ դաշնակիցներն օգնում են Ուկրաինային՝ պահելու իր ինքնապաշտպանության իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։

«Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն: Եթե որևէ հարձակում լինի ՆԱՏՕ-ի որևէ երկրի, ՆԱՏՕ-ի տարածքի վրա, դա կհանգեցնի 5-րդ հոդվածի գործարկմանը», նախազգուշացրել է Ստոլտենբերգը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.