Րոպեներ Առաջ.անսպասելի ու անկանխատեսելի լուր եղանակից. Մարզերում՝ տեղում է ձյուն և...

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին առանձին շրջաններում, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ թույլ ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com