«Ցանկանում եմ շնորհավորել Անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻ Մայրերին,Քույրերին,Կանանց ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանի  շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով.

 

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, քույրեր, տատիկներ, մի խոսքով՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքներս գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Կանանց միջազգային տոնի առիթով մաղթում եմ սեր, երջանկություն, անսահման առողջություն, անսպառ ժպիտ, բոլոր երազանքների և նպատակների իրականացում:

Թող ձեր յուրաքանչյուր օրը տոն լինի՝ շաղախված խինդով, լույսով և բարությամբ:

 

Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող եւ կամավոր կանանց հիշատակի առաջև, ու  Արցախյան գոյամարտի, պատերազմում և թշնամու կրակոցներից  անմահացած եղբայրների քույրերի և մայրերի իրենց կանանց առջև:  Ջերմորեն շնորհավորում եմ նաեւ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը, ու նաեւ այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում: 

Թող ձեր յուրաքանչյուր օրը տոն լինի՝ շաղախված խինդով, լույսով և բարությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մայրերին և կանանց, այն համարձակ հայ կանանց, որոնք շարունակում են կյանք տալ՝ չնայած բոլոր ցավերին ու վերքերին:

Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ունենալու պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:


Սիրելի կանայք՝  մայրեր, քույրեր, մեկ անգամ ևս մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն և տոնական բարձր տրամադրություն:

Հարգանքով՝  «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.