Ռուսները դիտավորյալ հարվածում են խաղաղ բնակիչներին․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը համոզիչ ապացույցներ է տեսնում Ուկրաինայում խաղաղ բնակչության դեմ ռուսական ռազմական դիտավորյալ հարվածների մասին և փաստագրում է նման դեպքերը ապագա պատերազմական հանցագործությունների վերաբերյալ գործերի համար, տեղեկացնում է BBC-ն:

Իր հերթին, ՄԱԿ-ի հրապարակած ամփոփագրի համաձայն՝ պատերազմի օրերին Ուկրաինայում արդեն մահացել է առնվազն 364 խաղաղ բնակիչ, վիրավորվել 759 մարդ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.