ՄիԳ-եր F-16-երի դիմաց...

ԱՄՆ-ը բանակցում է Լեհաստանի հետ՝ խորհրդային կործանիչներն Ուկրաինային F-16-ների դիմաց փոխանցելու շուրջ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Սպիտակ տան անանուն պաշտոնյան հաստատել է, որ այս մասին խորհրդակցություններ են ընթանում Լեհաստանի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ։ Դրանց արդյունքը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի ինքնաթիռ կարող է առաջարկել ԱՄՆ-ը Լեհաստանին։

Սա հենց այն է, ինչ կոչ է արել Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն իր Twitter-ում։ «Տվեք Ուկրաինային բոլոր «ՄիԳ» կործանիչները՝ ընդհանուր 70, Լեհաստանում՝ 27՝ հենց հիմա»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.